| |
![]() Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան ժամանել է Իսպանիա, որտեղ հանդիպել է Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներին, հաղորդում են Իտալական ԶԼՄ-ները: Սակայն Մարոտտան հրաժարվել է պատմել լրագրողներին իր այցելության նպատակի մասին: Ենթադրվում է, որ նա բանակցություններ էր վարում «Արքայական» ակումբի հնարավոր ձեռքբերման՝ Բյակոներիի ֆուտբոլիստներ Պոլ Պոգբայի և Արտուրո Վիդալի վերաբերյալ: -Ես իրոք հանդիպել եմ «Ռեալի» ներկայացուցիչներին: Սակայն եթե ես բանակցեյի էլ Պոգբայի և Վիդալի տրանսֆերի շուրջ, լրագրողներին միևնույն է, ոչինչ չէի ասի,- Ասել է Մարոտտան: Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբը հետաքրքրվում էր վերոնշյալ ֆուտբոլիստների ծառայություններով: |