| |
![]() Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ավագ ու «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր որդու՝ Էնցո Զիդան Ֆերնանդեսի ընդգրկումը Ֆրանսիայի Մ19 տարեկանների հավաքականում: Էնցոն, հրաժարվելով Իսպանիայի պատանեկան հավաքականում հանդես գալուց, ընտրություն է կատարել Ֆրանսիայի օգտին: -Ես հպարտ եմ, որ նա կարող է առաջին անգամ հագնել այդ մարզաշապիկը: Կարծում եմ՝ նա արժանի է դրան: Ու նա արժանի է դրան ոչ թե նրա համար, որ կրում է Զիդան ազգանունը, այլ քանի որ լավ է ֆուտբոլ խաղում: Ես հպարտ եմ նրա համար այնպես, ինչպես հայրս էր հպարտանում, որբ ինձ առաջին անգամ հավաքական հրավիրեցին,- ասել է Զինեդին Զիդանը:
|