| |
![]() Վերջին շրջանում ԶԼՄ-ները անընդհատ գրում էին, որ Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան և զուգընկերուհին` Լենա Գերսկեն հարաբերությունների փլուզման եզրին են: Խեդիրայի երկարատև բացակայությունը դաշտից, փաստորեն, «փրկեց» զույգի սերը: Փետրվարի 29-ին Խեդիրան սոց. ցանցերում շնորհավորեց կնոջ ծննդյան տարեդարձը` նրան իր կյանքի մեծ սեր անունը տալով:
|