| |
Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Սելթիկի» 25-ամյա դարպասապահ Ֆրեյզեր Ֆոսթերի ծառայություններով։ Իկեր Կասիլյասը մրցաշրջանի ավարտին կարող է լքել «արքայական» ակումբը, ուստի «Ռեալը» սկսել է բանակցել Ֆոսթերի հետ, սակայն վերջինս դեռ համաձայնություն չի տվել, քանի որ ցանկանում է հիմնական կազմում տեղ ունենալ։ Ֆոսթերն այս մրցաշրջանում Շոտլանդիայի առաջնության 28 խաղից 17-ում գոլ բաց չի թողել։
|