| |
Մադրիդի «Ռեալի» ունիվերսալ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրում է այն ֆուտբոլը, որը մոտ է նոր ռեկորդներ գրանցելուն: Հենց դրա համար որոշեցինք ձեզ նեկայացնել վիճակագրություն, որով ամրապնդվում է նրա արժանապատվությունը «Ռեալում» խաղալու համար: Պորտուգալացի գոլահարը «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականի ամռանը 93.4 միլիոն Եվրոի դիմաց (80 միլիոն Ֆունտ ստերլինգ) և մինչ օրս հանդես է գալից «Սերուցքայինների» կազմում՝ հանդիսանալով 3-րդ ավագը: Եվ այսպես՝ Կրիշտիանուն «Արքայական» ակումբի կազմում անցկացրել է 232 հանդիպում, հեղինակել 237 գոլ և 72 անգամ խաղընկերներին օգնել է գրավել հակառակորդի դարպասը: Ռոնալդուն «Ռեալի» կազմում խաղացել է 77 տարբեր թիմերի դեմ, և չի կարողացել գրավել միայն մեկի՝ «Դինամո Զագրեբի» դարպասը Չեմպիոնների Լիգայի ժամանակ, որում նա վնասվածք է ստացել:
|