| |
«Ռեալ Սոսյեդադի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Գրիեզմանը, ով շուտով կդառնա 23 տարեկան, հայտնվել է «Ռեալ Մադրիդի» դիտակետում: Այս մասին տեղեկացնում է «Sport.es»-ը: Արքայական ակումբը ցանկանում է ձեռք բերել նրան որպես Ալվարո Մորատայի հնարավոր փոխարինող: Վերջինս կարող է այս ամառ հեռանալ ակումբից: Նշվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Գրիեզմանին ձեռք բերելու փորձ է արել Լոնդոնի «Չելսին», որին, սակայն, ֆուտբոլիստը մերժել է:
|