| |
Այս պահին BBC տրիոն լավագույն հարձակվողական եռյակն է աշխարհում ու պատմության մեջ լավագույնը դառնալու ճանապարհին է: Ռոնալդուն, Բենզեման ու Բեյլը միասին արդեն իսկ 70 գոլ են խփել այս մրցաշրջանում: Ցուցադրելով անթերի խաղ «Շալկեի» դեմ խաղում՝ այս տրիոն իսկական ներկայացում տվեց: Յուրաքանչյուրը, խփելով երկուական գոլ, գեղեցիկ կերպով լուծեցին հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Կրիշտիանուն Լա Լիգայի ու Չեմպիոնների Լիգայի լավագույն ռմբարկուն է: «Ոսկե գնդակի» դափնեկիրը արդեն իսկ 36 գոլ է խփել այս մրցաշրջանում, իսկ մրցակցի պաշտպանությունը հաղթահարելու նրա ունակությունը պարզապես հիացնում է: Պորտուգալացին հիանալի է համագործակցում Բենզեմայի հետ, ով կարող է այս մրցաշրջանում իր կարիերայի լավագույն ցուցանիշը գրանցել (արդեն իսկ ունի 20 գոլ): Նույնը կարելի է ասել Բեյլի մասին, ով արդնե իսկ 14 գոլ է հեղինակել: 4-րդ խաղը մրցաշրջանում, որում երեքն էլ աչքի ընկան. «Շալկեի» դեմ խաղը այս մրցաշրջանում 4-րդն էր, որում երեք հարձակվողներն էլ կարողացան աչքի ընկնել գոլով: Մինչ Գերմանիայում անցկացրած խաղը նման բան եղել էր «Սևիլիայի» (7-3), «Ալմերիայի» (0-5) ու «Բետիսի» (0-5) դեմ խաղերում: Իսկ հիմա մի գեղեցիկ տեսանյութ՝ |