| |
Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը հայտարարել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է եղել Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով։ -Այո, դա իրականություն է։ Ֆեգյուսոնը ցանկանում էր խուսափել պորտուգալացու՝ «Ռեալ» տեղափոխությունից, և նրան առաջարկել էր «Բարսելոնային»։ Կատալոնացիներն ուրախ էին նման տրանսֆեր իրականացնելու հնարավորությամբ, սակայն ֆուտբոլիստն ինքը հրաժարվեց տեղափոխվել որևէ այլ ակումբ՝ բացի «Ռեալից»։ Նա Մադրիդում հայտնվեց հենց այդ պատճառով։ Բոլորը երջանիկ էին. «Մանչեսթեր Յունայթեդն» ստացավ 80 մլն ֆունտ, «Ռեալը»՝ աշխարհի լավագույն խաղացողին, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց իր երազանքների ակումբ,-հայտարարել է Կալդերոնը։
|