| |
Գերմանական «Շալկե-04»-ի հարձակվող Կլաս Յան Հունտելարի՝ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դարպասն ուղարկած գնդակը, որով նա խփեց իր թիմի հեղինակության գոլը 6։1 հաշվով ավարտված խաղում, ՈւԵՖԱ-ն ճանաչել է շաբաթվա լավագույն գոլ: Ինքը ֆուտբոլիստը գիտակցում է, որ այդ գոլը թիմին որևէ նշանակալի օգուտ չի կարող տալ, քանի որ գործնականում անհնար է Մադրիդում 6 անպատասխան գնդակ ուղարկել «Ռեալի» դարպասը, սակայն դրանից նրա գոլի արժեքը մազաչափ չի նվազում։ |