| |
![]() «Շալկե 04»-ի առաջատար ֆուտբոլիստներից Կլաս-Յան Հունտելարը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից ունեցած սպասելիքներից: ««Ռեալը» ֆավորիտ է, բայց մենք առաջին հանդիպումն անցկացնելու ենք սեփական հարկի տակ: Պատրաստվում ենք խաղադաշտ դուրս գալ և մարտնչել, թեպետ մադրիդցիներն ընգծված ֆավորիտ են ոչ միայն մեր դեմ խաղում, այլև' մրցաշարում առհասարակ: Կարծում եմ` մեր լավագույն զենքը հարձակվողական ոճի ֆուտբոլն է: Մենք վճռորոշ ենք խաղում, արագ և կարող ենք գոլ խփել ցանկացած պահի»,-Հունտելարի խոսքերը մեջբերում ենք Marca-ից: Հավելենք` թիմերի միջև առաջին խաղը մեկնարկելու է չորեքշաբթի, Երևանի ժամանակով 23:45 րոպեին: Հետաքրքրասերների համար նշդնք, որ Հունտելարը որպես ֆուտբոլիստ դաստիարակվել է հենց Մադրիդի «Ռեալում» և մեծ քանակությամբ գեղեցիկ գոլեր է խփել:
|