| |
Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը, խոսելով այս մրցաշրջանում թիմի հեռանկարների մասին, նշել է, որ ցանկանում է խաղընկերների հետ նվաճել բոլոր երեք տիտղոսները: «Ինձ համար հաճելի կլիներ մրցաշրջանի վերջում լսել, որ «Ռեալ Մադրիդին» առաջին անգամ իր պատմության մեջ հաջողվել է միանգամից նվաճել է մրցաշրջանի բոլոր երեք տիտղոսները»- Կասիլյասի խոսքերն է մեջբերում «Marca»-ն: Դարպասապահը վստահեցրել է, որ թիմը ջանասիրաբար աշխատում է նման արդյունքի հասնելու համար: «Գիտենք, որ դժվար է, բայց մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում էինք լինել, պայքարում ենք և մրցում ենք երեք մրցարշարերում»,-ասել է դարպասապահը:
|