| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստականության մասին անհանգստանալու ոչ մի պատճառ չունի: -Ինձ չի անհանգստացնում ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստականությունը: Նրանք թարմ են այն խաղերի համար, որոնք սպասվում են մեզ: «Շալկեի» դեմ խաղի համար պատրաստվելու համար տարբերություն չկա այսօր կխաղանք, թե՝ վաղը. վերականգնվելու համար ժամանակ կա»,-Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Marca»-ն:
|