| |
Մադրիդի «Ռեալն» արդեն գիտի առաջիկա ամռանը կայացող երկու խաղերի մրցակիցներին: «Արքայական ակումբը» ուժերը կչափի իտալական «Ինտերի» ու «Ռոմայի» դեմ International Champions Cup մրցաշարի շրջանակներում, որի գործող հաղթոողն է համարվում: Հուլիսի 27-ին՝ Երևանի ժամանակով 03:00-ին, Անչելոտիի սաները «Ֆենիքսի համալսարան» մարզադաշտում կմրցեն «Ինտերի» դեմ: Երեք օր անց «Ռեալն» ու «Ռոման» կխաղան Դալլասի «Քոթըն Բոուլ» մարզադաշտում: Խաղը նշանակված է հուլիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 06:15-ին: Մրցաշարն ընթանալու է հուլիսի 26 - օգոստոսի 4 ընկած ժամանակահատվածում: Մասնակիցների թվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» ու «Օլիմպիակոսը»:
|