| |
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն «Մանչեսթեր Սիթի» կամ «Միլան» տեղափոխվելու հնարավորություն կունենա. գրում է «Football Espana»-ն: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ցանկացել է Իսկոյին իր թիմում տեսնել դեռևս անցյալ տարի ամռանը, սակայն երիտասարդ իսպանացին ընտրեց «Ռեալը»: Այժմ Պելեգրինին շարունակում է հետևել Իսկոյի շուրջ ծավալվող իրավիճակին: Իսկ իրավիճակն այնպիսին է, որ տաղանդավոր ֆուտբոլիստը բավարար խաղաժամանակ չի ստանում: «Միլանի» հետաքրքրության մասին մանրամասն տեղեկատվություն դեռևս չի հրապարակվում: Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 23 խաղի, դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
|