| |
![]() «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերքել է խոսակցություններն այն մասին, որ ինքը լարված հարաբերությունների մեջ է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հաղորդում է իսպանական մամուլը։ Նա նշել է, որ նախագահները պարտավոր են միմյանց հետ լավ հարաբերություններ պահպանել։ -Ես սրտալի հարաբերությունների մեջ եմ Պերեսի հետ։ Մենք պարտավոր ենք այդպիսի հարաբերություններ ունենալ միմյանց հետ։ «Ռեալն» առանց «Բարսելոնայի» ադքան հզոր ակումբ չէր լինի, նույնն էլ՝ հակառակը։ «Ռեալի» հետ մենք ավելի մրցունակ ենք։ Մենք մրցակցում ենք դաշտում և դրանից դուրս,-հայտարարել է կատալոնական ակումբի ղեկավարը։
|