| |
![]() Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի հաստատել այն տեղեկատվությունը, թե ակումբը հետաքրքրված է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Արտուրո Վիդալի ծառայություներով: «Ճիշտ է, որ մենք կիսապաշտպանի կարիք ունենք, բայց շատերը մոռանում են, որ մրցաշրջանի ավարտից առաջ կվերադարձնենք Խեդիրային, և մինչ դա տեղի կունենա, Իլյարամենդիի և Կասեմիրոյի նման երիտասարդների խաղը զարգացնելու հնարավորություն կունենանք»,- իտալացու խոսքերն է մեջբերում «Defensacentral.com»-ը:
|