| |
![]() Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն կարծում է, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի գտնվում լավ հոգեբանական վիճակում, հաղորդում են իսպանական լրատվամիջոցները։ Վալդանոն այդ եզրահանգմանն է եկել՝ հետևելով ուելսցի ֆուտբոլիստի խաղի որակին։ -Բեյլի մոտ նկատվում է ինչ-որ հոգեկան անհանգստությւոն և խուճապ։ Մենք չեն տեսնում նրանից այնպիսի խաղ, ինչպիսին ակնկալում ենք։ Այնպիսի տպավորություն է, որ նա բացակա է դաշտից, սակայն թիմը նրան փրկում է։ Օրինակ՝ Խեսե ռոդրիգեսն իր գոլերով ընդունակ է նրան, որ Բեյլի վիճակը շատ աչքի չընկնի,-ասել է Վալդանոն։
|