| |
![]() Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է «Էլ Կլասիկոյի» անցակացման օրն ու ժամը: Այն կայանալու է մարտի 23-ին` Երևանի ժամանակով 23:00-ին, «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Մինչև «Բարսելոնային» հանդիպելը «Արքայական» ակումբը կմրցի «Լևանտեի» դեմ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Հանդիպումը կկայանա մարտի 9-ին` Երևանի ժամանակով 22:00-ին: «Մալագայի» դեմ խաղը պլանավորված է անցակացնել մարտի 15-ին: Այն կայանալու է «Լա Ռոսալեդա» մարզադաշտում 23:00-ին: Այսպիսով «Ռեալն» արդեն գիտի մարտին կայանալիք բոլոր հանդիպումների անցկացման օրերն ու ժամերը: Փետրվար ամսին Կարլո Անչելոտիի սաները դեռ պետք է մրցեն «Էլչեի» դեմ տանը ու «Վիսենտե Կալդերոնում» «Ատլետիկոյի» դեմ: |