| |
![]() Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսն իր կարծիքն է արտահայտել Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում 3:0 հաշվով «Խետաֆեի» նկատմամբ տոնած հաղթանակի վերաբերյալ: «Թիմն ի սկզբանե շատ լավ էր խաղում: Առաջին գոլը հեշտացրեց մեր գործը, չէ՞ որ այս մարզադաշտում միշտ էլ դժվար է խաղալ: Մենք հիանալի պաշտպանվեցինք` բոլոր 11 խաղացողները: Պետք է նույն ոգով շարունակենք»,-Լոպեսի խոսքերը մեջբերում ենք «Ռեալի» պաշտոնական կայքից: Դարպասապահն անդրադարձել է նաև հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի բացակայությանը. «Ռոնալդուն ֆուտբոլիստ է, ով պետք է խաղադաշտում լինի: Բարեբախտաբար, մեզ հաջողվում է խաղալ նաև առանց նրա, բայց Կրիշտիանուն այնպիսի ֆուտբոլիստ է, ում միշտ են նկատում»,-ասել է Լոպեսը:
|