| |
![]() Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կրկին անդրադարձել է թիմի դարպասում Իկեր Կասիլյասի և Դիեգո Լոպեսի ռոտացիային: Մասնագետը կարծում է, որ այդ ռոտացիան դրական արդյունքներ է տալիս: ««Միլանում» դարպասապահների ռոտացիա էի կիրառում Աբիատիի վնասվածքի պատճառով: Դիդան նրան լավ փոխարնեց և մնաց իր տեղում: Այստեղ այլ կերպ է, և դա արդեն բացատրել եմ: Բաժանել եմ րոպեները, և կարծում եմ, որ դա պահպանում է նրանց մոտիվացիան: Նրանք լավ են խաղում, և հուսով եմ, որ այդպես էլ կշարունակեն»,-Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
|