| |
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է հարձակվող Ալվարո Մորատային նոր պայմանագիր առաջարկել՝ տեղեկանում ենք Cadena CER-ից: Գործող պայմանագիրը կորցնելու է վավերականության ուժը 2015 թվականին: Ելնելով Անչելոտտիի գովաբանություններից, նա չի պատրաստվում հրաժեշտ տալ երիտասարդ իսպանացուն և ավելին, ցանկանում է նրա համար տեղ բացել Մեկնարկային կազմում: Հավանական գործարքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն չի նշվում:
|