| |
![]() Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը փորձելու է գնել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի տրանսֆերային իրավունքները. տեղեկանում ենք Marca-ից: Մադրիդցիները հետաքրքրված էին չիլիացի ֆուտբոլիստի ծառայություններով դեռևս անցյալ տարի, սակայն Վիդալի տեղափոխությանը խոչընդոտեցին Ասյեր Իլյարամենդիի և Գարեթ Բեյլի տրանսֆերային իրավունքների ձեռքբերումը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին առաջվա պես ցանկանում է թիմում տեսնել Վիդալին, և ակումբը ամռանը կսկսի բանակացությունները: Վիդալի տրանսֆերի գնելը հավանական է նաև այն առումով, որ Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանի հետ բանակցությունները, կարծես, փակուղի են մտել: Հիշեցնենք, որ Աևտուրո Վիդալի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
|