| |
![]() Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսեի՝ ազգային հավաքական հրավիրվելու հավանականության մասին, հաղորդում է իսպանական մամուլը։ -Խեսեն Իսպանիայի Մ21 տարեկանների հավաքականի խաղացողներից է, ոչ նարավորություն ունի երկրի գլխավոր թիմ հրավիրվելու, բայց հարցն այն է, որ նա «Ռեալի» մարզաշապիկով է հանդես գալիս, այդ պատճառով են նրա մասին այդքան շատ խոսում։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կդասավորվեն իրադարձությունները,-ոչ միանշանակ պատասխան է տվել դել Բոսկեն։
|