| |
«Ռեալի» արգենտինացի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան այսօր տոնում է ծննդյան 26-ամյակը: Պրոֆեսիոնալ կարիերան նա սկսել է հայրենիքում, հետո` 2007-ին տեղափոխվել «Բենֆիկա»: Թիմի կազմում հասցրել է դառնալ Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ: 2010-ի հունիսին Դի Մարիան 6-ամյա պայմանագիր է կնքում «Ռեալի» հետ: 2011/12 մրցաշրջանում հիանալի է իրեն դրսևորում և դառնում է 7 գոլի հեղինակ: Հիմա էլ Դի Մարիան շարունակում է ելույթները Մադրիդի ակումբում ու թիմին օգնում հասնել նպատակներին:
|