| |
![]() reeBetNegotiator-ը յուրահատուկ հարցում է անցկացրել Սբ. Վալենտինի տոնի կապակցությամբ: Նրանք ցանկացել են իմանալ, թե ֆուտբոլային աշխարհի որ սիրահար զույգն է ամենաշատը դուր գալիս երկրպագուներին: Առաջատարներն այս ցուցակում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ` «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, և ռուս մոդել` Իրինա Շեյկն են: Առաջատար զույգը 18 % ձայն է հավաքել: Նրանց 4 %-ով զիջում են Դևիդ Բեքհեմն ու Վիկտորիան: Լեո Մեսսին և Անտոնելան 11% ձայնով 3-րդ հորիզոնականում են: 6 % ձայն է հավաքել Իկեր Կասիլյաս և Սառա Կարբոներո զույգը: Նրանց հետ հավասարության մեջ են Պիկեն ու Շակիրան:
|