| |
«Սևիլիայի» նախկին հարձակվող Ֆրեդերիկ Կանուտեն հայտարարել է, որ գոհ է իր կարիերայից: Ժամանակին նա կարող էր տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա», բայց նախընտրեց ռիսկի չդիմել: -Բնավորություն չունեմ հետ նայելու և մտածելու չարածներիս մասին: Երբ որոշում եմ կայացնում, դա անում եմ երկար մտածելուց հետո: Պետք է նշեմ, որ չեմ զղջում «Սևիլիան» ընտրելու համար: Այդ ակումբն ինձ լավագույնն է տվել իմ կարիերայում,-ասել է Կանուտեն:
|