| |
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան խոստովանել է, որ տարիներ առաջ բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ: -«Բարսելոնան» և «Ռեալը» իսպանական ֆուտբոլի խորհրդանիշներն են: Բոլոր ֆուտբոլիստները երազում են այդ թիմերում խաղալու մասին: Մի քանի տարի առաջ ես բանակցություններ էի վարում Մադրիդցիների հետ, սակայն դրանք ոչ մի արդյունք չտվեցին: Ճակատագիրս այնպես դասավորվեց, որ չկարողացա միանալ այդ թիմերից մեկին: Այնուամենայնիվ, կարիերաս դասավորվեց այնպես, ինչպես դասավորվեց, և ես ոչ մի բանի համար չեմ զղջում»,-ասել է տաղանդավոր իսպանացին:
|