| |
Մադրիդի «Ռեալը» չնայած նրան, որ ունի հիանալի թիմ և հիանալի մարզավիճակ, այնուամենայնիվ չի ցանկանում «Զիչել» մնացած թիմերին տրանսֆերային պատուհանների ժամանակ: «Սևիլիայի» և Իսպանիայի հավաքականի 21-ամյա ձախ պաշտպան Ալբերտո Մորենոն նախնական պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ, տեղեկացնում է Fichajes-ը: Այսպիսով, իսպանացի ֆոտբոլիստը մադրիդյան ակումբի խաղացող կդառնա մրցաշրջանի վերջում: Գործարքը գնահատվում է 21 մլն եվրո: Սկզբում «Սևիլիան» իր խաղացողի համար 30 մլն եվրո է պահանջել, սակայն «Ռեալի» ղեկավարներին հաջողվել է նվազեցնել փոխհատուցման գինը:
|