| |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է այն մասին, որ 4-3-3 մարտավարությունը կիրառելու հետևանքով Իսկոն քիչ խաղաժամանակ է ստանում: -Բարդ հարց է: Կարծում եմ, որ այստեղ եմ ոչ թե այս կամ այն ֆուտբոլիստի հետ աշխատելու, այլ այստեղ եմ «Ռեալի» համար աշխատելու, և երբեմն կարող եմ ոչ այնքան արդար լինել որևէ խաղացողի հետ: Հնարավոր է՝ Իսկոն դժգոհ է: Դա նորմալ է: Չեմ ցանկանում, որ թիմում լինի այնպիսի ֆուտբոլիստ, ով գոհ է, թեև չի խաղում: Չեմ կասկածում նրա ապագայի վրա»,-Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
|