| |
![]() Գարեթ Բեյլը Լա Լիգայի շրջանակներում արդեն 9 գոլ է խփել՝ հենց այնքան, որքան իր հաշվին ունի «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին: Ուելսցին մոտ մեկ ամիս բացակայում էր, իսկ վերադառնալուց հետո աչքի ընկավ գոլով ու գոլային փոխանցումով: «Վիլյառեալի» պաշտպան Խոսե Անտոնիո Դորադոյի սխալը իսկական նվեր եղավ Բեյլի համար, ով օգտվեց այդ շանսից ու գեղեցիկ կերպով կախեց գնդակը դարպասապահի վրայով: Երկար բացակայությունից հետո այս գոլը կօգնի Բեյլին վստահություն ձեռք բերելու հարցում: Խփած 9 գոլով Բեյլը Լա Լիգայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն է, չնայած որ բաց է թողել խաղերի կեսը վնասվածքների պատճառով: Գոլ խփելուց շատ չանցած Բեյլը ցույց տվեց դիսպետչերի իր ունակությունները՝ հիանալի փոխանցում կատարելով Կարիմ Բենզեմային, ինչը բերեց երկրորդ խփած գնդակին:
|