| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի համար «Վիլյարրեալի» դեմ խաղը հոբելյանական էր: Իսպանացի պաշտպանը խաղաց իր 383-րդ խաղը և տոնեց իր 250-րդ հոբելյանական հաղթանակը: Սերխիոն «Ռեալում» է արդեն 9 մրցաշրջան, և հանդիսանում է թիմի փոխավագը: Նրա հաղթանակների քանակը Լա Լիգայում հավասար է 190-ի, Չեմպիոնների Լիգայում 36-ի, Արքայական գավաթում 22-ի և Սուպերգավաթում 2-ի: Սերխիո Ռամոսն իր նորամուտը «Արքայական» ակումբում նշեց 2005 թվականի սեպտեմբերի 10-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
|