| |
![]() «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է թիմի խաղի ու երիտասարդ ֆուտբոլիստ Խեսեի մասին՝ -«Վիլյառեալի» դեմ խաղը մեզ ավելի մոտեցրեց չեմպիոնությանը: Մենք վստահություն ենք զգում մեր ուժերի նկատմամբ: Ուզում եմ խոսել Խեսեի խաղի մասին: Հպարտ ենք նրանով: «Ռեալի» երկրպագուները յուրահատուկ սիրով են սիրում ակումբի ակադեմիայի սաներին: Խեսեն կարող է էլ ավելի առաջ գնալ այս տեմպով,-ասել է Կասիլյասը:
|