| |
![]() Մադրիդի «Ռեալի» հաղթանակից հետո Կարլո Անչելոտտին կիսվել է իր տպավորություներով՝ -Մենք լավ ենք խաղում, քանի որ իսկապես կենտրոնացած ենք գործում: Այսօր այլ խաղ ստացվեց, քանի որ ֆուտբոլիստների թարմությունը այլ էր: Մենք մի փոքր խնդիրներ ունեցանք, քանի որ «Վիլյառեալը» լավ խաղաց, բայց մենք նույնպես կարողացանք լավ խաղալ հակագրոհների վրա ու առավելագույն օգուտը քաղեցինք: Իտալացի մասնագետը գովաբանեց նաև գովաբանեց Բենզեմային, ով երկու գոլ խփեց՝ -Նա լիակատար հարձակվող է ու շատ կարևոր է մեզ համար: Բեյլը, Խեսեն ու Բենզեման ապահովեցին «Ռեալի» տասնչորսերորդ անընդմեջ հաղթանակը ամրոցի վերածված «Սանտիագո Բեռնաբեուում»: Անչելոտին խոսեց թիմի լավ խաղի մասին՝
-Թիմն ամեն ինչ ճիշտ է անում, ոչ բոլոր հանդիպումներն են հեշտ տրվում: Երեքշաբթի մեզ շատ դժվար հանդիպում է սպասում, բայց վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ ֆուտբոլիստները իսկապես կենտրոնացած են,-Ասել է Անչելոտտին: |