| |
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը տեղեկացրել է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներին, որ չի պատրաստվում վաճառել Պեպեին, տեղեկացնում է բրիտանական մամուլը: «Քաղաքաբնակները» պատրաստ են վճարել պորտուգալացի պաշտպանի համար մոտավորապես 28 մլն ֆունտ, բայց «սերուցքայինները» հստակ հասկացրել են, որ չեն պատրաստվում բանակցություններ վարել: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր հերթին տեղեկացրել է Պեպեին, որ նա համարվում թիմի կարևոր ֆուտբոլիստներից մեկը:
|