| |
![]() AS պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի նրանց կարծիքը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսին Իսպանիայի հավաքական հրավիրելու մասին: Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ երկրպագուների մեծ մասը երիտասարդ ֆուտբոլիստին տեսնում են ազգային հավաքականում: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների կազմում Խեսեի ներկայության օգտին քվեարկել են հարցվածների 66 տոկոսը: Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտատարել էր, որ շատ գոհ է իսպանացու ցուցադրած խաղից: Իտալացի մասնագետը խոստովանել է, որ Խեսեն գերազանցել է իր բոլոր սպասելիքները:
|