| |
Չնայած այն փաստին, որ Իսպանացի Խավի Մարտինեսը գոհ է «Բավարիայում» իր իրադրությունից, լուրեր են տարածվում, որ ֆուտբոլիստը ցանկանում է խաղալ «Արքայական» ակումբի մարզաշապիկով: Երկու օր առաջ կիսապաշտպանը հայտարարեց, որ իրեն շատ լավ է զգում Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոնի կազմում: Սակայն El Chiringuito պարբերականի լրագրող Ֆրանսուա Գալյարդոն պնդում է, որ ֆուտբոլիստը դիմել է ակումբի ղեկավարությանը ու խնդրել իրեն բաց թողնել «Ռեալ»: «Կա Իսպանիայի հավաքականի մի ֆուտբոլիստ, որ իր ակումբին ասել է, որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»,- հայտարարել է Գալյարդոն: «Այդ ֆուտբոլիստը նախկինում ևս բանակցություններ է վարել «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ: Դա Խավի Մարտինեսն է, ու հիմա նա հույս ունի, որ կխաղա Մադրիդի «Ռեալի» կազմում»,- եզրափակել է Գալյարդոն |