| |
![]() Ճարպկություն, ուժ, հնարքներ, վարպետություն, երիտասարդ տարիք: Թերևս այս խոսքերով կարելի է բնութագրել վաղվա խաղի առաջատար խաղացողին: Իհարկե նա չի խաղա 7 համարի մարզահագուստով, բայց կկատարի թիմակցի ողջ աշխատանքը առանց ջանք խնայելու: 20-ամյա Խեսեն, ում 21-ամյակը շուտով կլրանա, իր ուսերին կվերցնի բարդ առաջադրանք՝ այնպես անել, որ երկրպագուները մոռանան «Ոսկե գնդակի» դափնեկրի բացակայության մասին: Բայց եթե կա մի ֆուտբոլիստ այս թիմում, որ ունակ է այդ առաջադրանքը կատարելուն, դա հենց Խեսեն է: Ավելին, խաղից դեռևս 20 րոպե առաջ երկրպագուները հնարավորություն կստանան պատրաստվել, քանի որ այդ ժամանակ կհայտարարվի մեկնարկային կազմը, որում չի լինի Ռոնալդուն, ու, ամենայն հավանականությամբ, կլինի Խեսեն: Կանարիացին պորտուգալացու նման է խաղում, նման են նրանց գործողություններն ու տեխնիկական արսենալը: Խեսեն նույնիսկ մշտապես խաղում է երկարաթև մարզաշապիկով, ինչպես իր կուռքը: Երբ չկա Ռոնալդուն, երբ Բեյլի առեղծվածը շարունակվում է, ու Բենզեման իր լավագույն որակները չի ցուցադրում, Խեսեն պատասխանատու է լինելու հարձակման գծի խաղի համար: Դժվարին, բարդ ու ամբիցիոզ առաջադրանք: Խեսեն՝ Ռոնալդուի դերում: Ձախ եզրը Խեսեի սիրելի դիրքն է: Նա կարող է դրիբլինգ կիրառել ու միտված լինել դարպասին՝ ապացուցելով, որ իսկական գոլահար է: Այս մրցաշրջանում նա արդեն 6 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում է կատարել:
|