| |
Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» մրցակիցը լինելու է «Վիլյառեալը»: «Արքայական» թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խաղից առաջ պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Իտալացի մասնագետը տեղեկացրել է, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին հանդիպումները, առաջիկա խաղին կմասնակցի առաջին րոպեներից: «Բեյլը «Վիլյառեալի» դեմ խաղա առաջին րոպեներից: Նա լիովին պատրաստ է: Բացի այդ` մենք ունենք թարմ ֆուտբոլիստներ` Իսկոն և Իլյարամենդին: Եթե որևէ մեկը ֆիզիկապես պատրաստ չլինի, ես նրան խաղադաշտ դուրս չեմ բերի: «Ատլետիկոյի» դեմ վերջին հանդիպումը Բեյլը բաց թողեց, քանի որ մենք ցանկանում էինք` նա լիարժեք պատրաստ լինի «Վիլյառեալի» հետ խաղին»,-ասել է Անչելոտին: Իտալացի մասնագետն անդրադարձել է նաև Կրիշտիանու Ռոնալդուի` երեքխաղյա որակազրկման վերաբերյալ որոշմանը. «Դեռևս վերջնական որոշում կայացված չէ: Ես դեռ հույս ունեմ, որ նա կմասնակցի վաղվա խաղին»,-Անչելոտիի խոսքերը մեջբերում ենք իսպանական մամուլից: Հիշեցնենք, որ «Ռեալի» ղեկավարությունը բողոքարկել է Ռոնալդուին երեք խաղով որակազրկելու որոշումը: |