| |
Փետրվարի 5-ին 2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 29 տարեկան: Պորտուգալացու ծննդյան տարեդարձի կապակցությամբ Twitter-ի իր պաշտոնական էջում շնորհավորական գրառում է կատարել Շվեդիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Իբրահիմովիչը, հրապարակելով ստորև ներկայացված լուսանկարը, գրել է. «Ծնունդդ շնորհավոր, Կրիշտիանու: Փոստով ուղարկում եմ քո նախընտրած նոր հանդերձանքը»: Ռոնալդուն իր սրամիտ պատասխանով չի զիջել շվեդ հարձակվողին և գրել է. «Շնորհակալ եմ ծննդյան նվերի համար, Իբրա: Սա թերևս ինձ ավելի շատ կսազի, քան քեզ»: |