| |
![]() Բելգիայի հավաքականի ու Լոնդոնի «Չելսիի» 23-ամյա կիսապաշտպան Էդեն Ազարը առաջիկա ամռանը կլինի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Fichajes-ը: Բանակցությունները վարելու է անձամբ Ֆլորենտինո Պերեսը: Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Իլկայ Գյունդոգանին, բայց հիմա այդ տարբերակը դիտարկվում է որպես պահեստային: Ավելի վաղ Ազարի նկատմամբ հետաքրքրվածություն էր ցուցաբերել ՊՍԺ-ն, որ պատրաստ է 80 մլն եվրո վճարել նրա համար: ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Ազարը մասնակցել է 24 խաղի՝ դառնալով 9 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:
|