| |
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հույս է հայտնել, որ «Ատլետիկոյի» հետ հակամարտությունը կարող է հարգանքի յուրօրինակ տուրք լինել օրեր առաջ մահացած Լուիս Արագոնեսի վառ հիշատակին՝ -Արագոնեսը բարձունքում էր և որպես ֆուտբոլիստ, և որպես մարզիչ: Նրա շնորհիվ իսպանական ֆուտբոլը սկսեց հիացնել ամբողջ աշխարհին: Հայտնի չէ, թե ով կհաղթի առաջիկա խաղում, բայց մենք հաճույք կստնանք թիմերի ցուցադրած խաղից: Ուզում եմ, որ իրենց խաղով ֆուտբոլիստները հարգանքի տուրք մատուցեն Արագոնեսին:
|