| |
![]() Այսօր՝ Փետրվարի 5-ին Մադրիդի «Ռեալի» սուպերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն տոնում է իր ծննդյան 29-րդ տարեդարձը: 2009 թվականին 93,4 միլիոն եվրոյի դիմաց Պորտուգալացի «Մաեստրոն» տեղափոխվեց արքայական ակումբը, ներկայացվեց և խաղաց 1 մրցաշրջան 9 համարի համազգեստով, ապա Ռաու Գոնսալեսի հեռանալուց հետո տիրացավ 7 համարին: Մինչև հիմա հարձակվողը պաշտպանում է «Արքայական» ակումբի գույները: Իդեպ իր նորամուտային առաջնությունում ֆուտբոլիստը Լա Լիգայում խփել է 40 գնդակ, շրջանցելով նախորդ ռեկորդը 2 գնդակով: Ռոնալդուի անհատական մրցանակները՝ Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը ըստ FIFAPro-ի (2006,2007), Լավագույն Պորտուգալացի ֆուտբոլիստ (2006,2007), Պրեմիեր Լիգայի լավագույն խաղացողը (2007), Չեմպիոնների Լիգայի լավագույն Ռմբարկու (2008), «Ոսկե Խաղակոշիկի» դափնեկիր (2008,2011), Լավագույն ֆուտբոլիստը ըստ ՈՒԵՖԱ-ի (2008), Լավագույն հարձակվողն ըստ ՈՒԵՖԱ-ի (2008), «Ոսկե Գնդակի» դափնեկիր (2008,2014), Մոլորակի լավագույն ֆուտբոլիստ ըստ FIFA-ի (2008): Մեր Կայքի կողմից շնորհավորում ենք Կրիշտիանու Ռոնալդուին իր ծննդյան 29-րդ ամյակի կապակցությամբ և մաղթում Կանաչ ճանապարհ ինչպես «Սանտիագու Բեռնաբեու»-ի խոտածածկը, բաց երկինք, անսահման առողջություն և հաջողություններ անձնական կյանքում: ![]() |