| |
![]() Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն չորեքշաբթի օրը ժողով կանցկացնի անցած տուրի մրցավարների կայացրած որոշումները քննարկելու համար: Այս մասին գրում է «Defensacentral.com»-ը: Ժողովի քննարկման գլխավոր թեման լինելու է 22-րդ տուրի «Ատլետիկ Բիլբաո»-«Ռեալ Մադրիդ» (1-1) հանդիպման ընթացքում մադրիդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռացումը: Վերջինս կարմիր քարտ էր ստացել մրցակցին հարվածելու համար: Նշվում է, որ Ռոնալդուն կարող է որակազրկվել 4 խաղով, ինչը նշանակում է, որ պորտուգալացին ստիպված կլինի բաց թողնել առաջնության «Վիլյալռեալի» և «Խետաֆեի», ինչպես նաև «Ատլետիկոյի» դեմ կայանալիք գավաթային 2 խաղերը: Եթե պատիժը խիստ չլինի, նա բաց կթողնի միայն առաջնության հաջորդ հանդիպումը: |