| |
![]() Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մեդեսն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իր հաճախորդը մեծ ջանքեր է գործադրում լավագույնը լինելու համար: «Կրիշտիանուն իր կյանքի բոլոր ժամերը նվիրում է աշխարհում լավագույնը լինելու համար»,- Մեդեշի խոսքերն է փոխանցում «Marca»-ն: Խոսելով ֆուտբոլիստի ապագայի մասին՝ գործակալը վստահեցրել է, որ Ռոնալդուն մինչև կարիերայի ավարտը կմնա մադրիդյան թիմում: «Նա կարիերան կավարտի «Մադրիդում», դա գրեթե հաստատ է: Կարծում եմ, որ նա կգերազանցի ակումբի բոլոր ռեկորդները»,-ասել է Մենդեսը:
|