| |
![]() Մադրիդի «Ատլետիկոյի» սպորտային տնօրեն Խոսե Լուիս Կամիներոն հայտարարել է, որ իրենց ակումբին չի հետաքրքրում «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի` Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղում ստացած կարմիր քարտը, և նրանք ցանկանում են` Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլին մասնակցի նաև պորտուգալացին: «Մենք միշտ ցանկանում ենք խաղալ լավագույնների դեմ, իսկ Ռոնալդուն այս պահին հենց լավագույնն է: Եթե մեզ հաջողվի այս պայմանում հաղթել «Ռեալին», ապա հաջողությունն առավել քան անգին կլինի»,-Կամիներոյի խոսքերը մեջբերել է Marca-ն: Կբացակայի նաև հյուրերի առաջատար դարձած, «Բարսելոնայի» սան Դավիդ Վիլյան, ով վնասվածք է ստացել «Ատլետիկո» 4-0 «Ռեալ Սոսյեդադ» խաղին: Նշենք, որ բուժզննումը կայացել է այսօր և Իսպանացին բժիշկների խորհուրդով չի խաղա մոտակա շաբաթվա ընթացքում: Նաև ձեզ խոստանում ենք պայքարով լի հանդիպում, քանի որ կխաղան գրեթե նույն մակարդակի ֆուտբոլիստներ և կարելի է հաճույք ստանալ մադրիդյան դերբիից:
|