| |
![]() Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով ապաքինվում էր մկանի վնասվածքից, արդեն վերադարձել է ընդհանուր խմբի հետ կանոնավոր մարզումների։ Ուելսցի ֆուտբոլիստը պետք է կարողանա անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել մինչև Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հանդիպումը։ Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբները վիճարկելու են Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիրը։ Առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը։ |