| |
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն «JotDown» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Պիկեն նշել է, որ իրեն զարմացրել է այն, որ Ռոնալդուն «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ արտասվել է: «Վերջին շրջանում չեմ զրուցել Կրիշտիանուի հետ՝ նա էլ, ես էլ փոխել ենք մեր հեռախոսահամարները: Ես միշտ էլ լավ եմ արտահայտվել նրա մասին: Այն, որ Ռոնալդուն արտասվեց «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ, պարզապես ապշեցրեց ինձ: Նա այնպիսի մեծ հեղինակություն ունի, որ շատ են նրա մասին և՛ լավ, և՛ վատ խոսողները, սակայն երկուսի համար էլ, կարծում եմ, զարմանալի ռեակցիա էր: Ռոնալդուն իսկապես հուզվում էր. դա ինձ դուր եկավ»,-ասել է Պիկեն: |