| |
![]() Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուայի հայրը` Թիերի Կուրտուան հայտարարել է, որ բանակցություններ չեն վարում «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ: «Մենք որևէ բանակցություն չենք վարել ոչ «Բարսելոնայի», ոչ «Ռեալի»: Կարծես, կատալոնական ակումբի հաջորդ դարպասապահը լինելու է Տեր Շտեգենը: Տիբոյի և «Բարսելոնայի» միջև երբեք որևէ պայմանագիր չի եղել»,-ավագ Կուրտուայի խոսքերը մեջբերել է Goal.com-ը: Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուայի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին» և չի բացառվում` ամռանը Տիբոն վերադառնա լոնդոնյան ակումբ:
|