| |
«Ռեալը» անցկացրեց առաջին մարզումը: Թիմը նախապատրաստվում է Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք «Ատլետիկոյի» դեմ խաղին: «Սերուցքայինները» վերադարձան մարզումների և «Սյուդադ Ռեալ Մադրիդում» անցկացրին իրենց առաջին մարզումը: Բեյլը, ով վերադարձել է ընդհանուր խումբ և «Կաստիլյայից» Վիլիան Խոսեն մարզվում էին այն ֆուտբոլիստների հետ, ովքեր երեկ «Սան Մամեսում» խաղաժամանակ չէին ստացել: Վերոնշյալ խաղացողները սկզբում մարզվեցին խոտածածկի վրա, այնուհետև մարզումը շարունակեցին դռնփակ պայմաններում: Սամի Խեդիրան շարունակում է վերականգնվել վնասվածքից: Կարլո Անչելոտին 14 խաղացողներին բաժանեց երկու խմբի: Առաջին խմբում էին թիմի չորս դարպասապահները՝ Կասիլյասը, Լոպեսը, Խեսուսը և Թոմաս Մեխիասը: Նրանք հատուկ վարժություններ կատարեցին դարպասապահների մարզիչ Վիլիամ Վեկիի հետ: Երկրորդ խմբում էին մնացած 10 խաղացողները, ովքեր Բեյլի և Վիլիան Խոսեի հետ մարզվեցին խոտածածկի վրա: Նրանք կատարեցին մկանային վարժություններ և աշխատեցին գնդակով:
|