| |
Իսպանիայի Լա Լիգայի 22-րդ տուրում ոչ-ոքի խաղալով «Ատլետիկ Բիլբաոի» դեմ «Սան Մամեսում», «Ռեալը» չպարտվեց 21 խաղերում անընդմեջ, հաղորդում է OptaSport-ը: Այս արդյունքը նոր ռեկորդ է` ակումբում մեկ մարզչի գլխավորությամբ անպարտելի խաղերի թվով: Կարլո Անչելոտին շրջանցեց Ժոզե Մոուրինիոյի կողմից սահմանած ռեկորդը, որը «Ռեալի» հետ 20 խաղում անընդմեջ կարողացել էր մնալ անպարտելի: 22-րդ տուրից հետո Լա լիգայում առաջատարը Մադրիդի «Ատլետիկոն» է, որը վաստակել է 57 միավոր: «Ռեալը» և «Բարսելոնան» վաստակել են 54-ական միավոր, բայց Կատալոնացիները լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ գերազանցում են «Սերուցքայիններին»:
|